slider slider slider slider

Բարի գալուստ ԵՀՀ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը գործում է Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում. այն կոչված է հզորացնելու մարդկանց` սոցիալական արդարության և տնտեսական բարգավաճման ասպարեզներում էական փոփոխությունների հասնելու համար և իրականացնում է կոնկրետ ծրագրեր, որոնք օգնում են մարդկանց բարելավել իրենց համայնքն ու կյանքը:

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) իր գործունեությունը ծավալում է հետևյալ մանդատային ուղղություններով` նպաստել քաղաքացիական մասնակցությանը, աջակցել փաստերով հիմնավորված հետազոտություններին, խթանել պատասխանատու կորպորատիվ և համայնքային բարեգործության մշակույթի ձևավորմանը Հայաստանում: 

ԵՀՀ-ն հանդիսանում է Եվրասիա հիմնադրամի հետնորդ կազմակերպությունը, որը հիմնադրվել է 1992 թ.-ին որպես ոչ շահութաբեր կազմակերպություն` նախկին Խորհրդային Միության երկրներում քաղաքացիական հասարակության զարգացմանն աջակցելու նպխատակով: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և այլ դոնորների աջակցությամբ 1992 թ.-ից ի վեր Եվրասիա հիմնադրամը Հարավային Կովկասում ներդրել է մոտ 70 միլիոն ԱՄՆ դոլար և իրականացրել ավելի քան 1700 դրամաշնորհային ու տեխնիկական աջակցության ծրագրեր: ԵՀՀ-ի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել  www.epfound.am ինտերնետ կայքում: 

ԵՀՀ յուրաքանչյուր գրասենյակ որոշում է տվյալ տարվա գերական ուղղությունները` հիմք ընդունելով տեղական և միջազգային շահառուների, ինչպես նաև Հոգաբարձուների խորհրդի հետ ունեցած խորհրդակցությունները: ԵՀՀ-ն ԵՀ ցանցի անդամ է, որը կազմված է հինգ տեղական, քաղաքացիական հասարակության զարգացման հիմնադրամներից, որոնք գտնվում են Ռուսաստանում, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում, Արևելյան Եվրոպայում և Վաշինգտոնում, ԱՄՆ:  

Share |